Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարմիր֊ծիրանի ամպերի գլխին
Կանգնած է պալատ-լուսեղեն պալատ լուսապատ
[Ճառագայթներից սյուների]
և կամարները լույս ապարանքի
Արևի շողերից շողազարդ
Պճնում են [ուրախ] ցոլուն ասաղերն երկնքի

Կանգնած Է պալատ, [լուսեղեն] [հրեղեն] գերբնականն

պալատ

Պատերն հրեղեն
Սյուները հյուսված [ոսկի] նուրբ շողերից

[Բայց խոսում են ողջ և փայլը չընչին]
[Լուսամոր շարմաղ գեղի առաջին]
Այն լույս պալատում, երկնքի
Ապրում է լուսամայրը

Կանգնած Է պալատ, գերբնական պալատ
Պուտերն հրեղեն, սյուներ շողազարդ,
Եվ <2 անընթ.> կամար [լուսեղեն] երկնային հարկի
Պճնում են ցոլուն աստղերն երկնքի
Այնտեղ ապրում Է
Բարի լուսամայրն—երկնից անդրանիկ գեղեցկուհին


1891

ԱԽԹԱՄԱՐ

(էջ 100)

Ինքնագիր

7 Ջուրը ճեղփում լող Է տալիս
12 Չրմոլորի որ ճամբան

12-ից հետո՝