«Ո՞վ է ջահիլ են խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտանց հանած ահն ու վախը
Ծովն է անցնում գիշերով։
Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում․․․
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռքից․․․
Ինչի՞ տեղ է մեզ դընում․․․»․
Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահիլներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգսցրին մի գիշեր։
Մոտ է ձայնը․ խոլ խավարում։
1894
ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ
(էջ 195)
ՀԲ
1
Յուր խոր հայացքով երկինքը մի օր 15-17
Յուր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վերա, 29
Որոնք փրփրում են, ուռչում, բարձրանում, 24-25
Փռում են իրար բոլոր փոռքերը
Յուր բոլոր տենչերն, այրվող կրքերը, 28
Եվ երբ չի հասնում յուր անհաս սերին, 34
Հազար շրթունքով սարերի ծայրից 38-39
Տանջում է ուժգին, վառվում է սերը
Հուզվում են փրփրում նորա ջրերը