Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1899


ՈՐԲԸ

(էջ 115)

«Թատրոն» (աոաջին տպագրության)

ՈՐԲ ԹՈՉՈԻՆԸ[Ն 1]

(ժողովրդական ավանդություն)


{{Poemx||<poem>— «Սըհա՜կ, Սըհա՜կ», գեշերն ի բուն
Կանչում Է ծոտն աղեկըտուր,
Աշխարհքն այնինչ մտած խոր քուն,
Ինքը մենակ և շուրջը լուռ։

Բայց դուք գիտե՞ք, թե ով Է նա,
Ո՞ւմ Է կանչում ամեն գիշեր,
Ականջ արեք պատմեմ ահա,
— Նազիկն Է այն որբ ու անտեր։

Աղջիկ Էր նա մի ժամանակ,
Ջահել, աշխույժ, գեղեցկադեմ.
Թուրքը տեսավ — խելքը գնաց.
Եկավ տանի իրան հարեմ։

Բայց երբ գազան թուրքը եկավ,
Նրան բըռնի հարեմ տանի,
Կտրիճ Սահակն առավ փախավ,
Որ իր քրոջն ազատ անի։

— Մի վախենար, ասավ, քույրիկ,
Ես չեմ թողնիլ քեզ տանելու.
Քեզ կրթռցնեմ, ինչպես մրրիկ,
Այս աշխարհքից հեռո՜ւ, հեռո՜ւ…


Նշումներ
  1. Ծռա կոչված թռչուն Է, որ գիշերները ախուր ձայն Է տալիս. ասես, թե Սըհակ Է կանչում։