Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձայն է տալիս գիշերն ի բուն,
Կանչում է սո՜ւր, աղեկտո՜ւր,
Աշխարհքն անինչ մտած խոր քուն,
Ինքը մենա՜կ և շուրջը լուռ:


«ԹԱՏՐՈՆԻ» ՈՒՂՂՈՒՄՆԵՐԸ

6 Այնպես աշխույժ ու գեղանի.
8 Ուզեց բռնի հարեմ տանի
13 ա Ասավ [Սըհակ քաջ եղբայր]
բ Ասավ եղբայր քաջ Սըհակը
15 Թողած իրենց հոր աշխարհքը
[Վազ են տալի]
36 Կանգնած եմ ես թուրքի դիմաց
23-34 Մի վախենար քույրիկ

դու գընա,

Ես էլ հիմի կըգամ.
39 ա Ու ետ դարձավ քաջ Սըհակը
բ Հասավ [կանգնեց] քաջ պատանին
գ Հասավ դարձավ քաջ պատանին
դ Հասավ կանգընեց չար թուրքի դեմ
36-37 Մին էլ տեսավ թուրքը եկավ
Թուրը կորած արյան միջում
41 Դարձավ թիթեռ մի թևավոր

53-ից հետո՝

Քնիր բալաս
Աստված կա այս երկնքում
Մարդ նեղ օրին որ կանչի
Թևեր էլ է նա ղրկում
և տխր<ությունն> է խրճիթում
լուռ ծանրանում...


ՍԵՎԱԳԻՐ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
1

Փուչ կենդանի, մի քանի <1 անընթ.> այն էլ կորցրիր,
Դե դու էլ կորի, աչքս չը տեսնի...