Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քարերն ասին․
40 -Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ
Ինչո՞ւ [էդչափ] էդպես տերևաթափ։
Ծառը ասավ․
-Վա՜հ, ձեր տունը աստված շինի,
Մուկիկի պես մարդը մեռավ,
45 Աշխարհքն էսպես մընաց անտեր․
Բողոճը թուխ հողագլուխ,
Ծիտիկն թևակոտոր,
Ես որ լինեմ տերևաթափ,
Մեծ բան է․․․
50 -Ա՛խ-վա՜խ, ա՜խ-վա՜խ, քարերին ասին
Մուկիկի պես մարդը մեռավ․․․
Ու գոռալեն, գըռգըռալեն
Թափվեցին ցած ջրերի մեջ։
Ջրերն ասին․
55 -Ի՜նչ պատահեց, ա՜յ խենթ քարեր,
Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ էիք,
Ինչու՞ էսօր գըլդոր-մըլդոր։
Քարերն ասին․
-Էլ ի՞նչ ան անժաժ․ բա չեք ասիլ
60 Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարհքն էսպես մընաց անտեր,
Բողոճը թուխ հողագլուխ,
Ծիտիկն թևակոտոր,
Ծառիկը լափ տերևաթափ,


————————————


բ
[Ու կանգնեց թարթափ]-տերևաթափ


դ
[Ու կանգնեց լափ] տերևաթափ
41 ա
Ինչո՞ւ [եղար] տերևաթափ,
բ
Ինչո՞ւ [թարթափ] տարևաթափ։
46
Բողոջն [էնտեղ] հողագլուխ՝
51
Մուկիկի պես մարդն [էլ մեռնի]։

52-րդ տողից հետո՝

Գըլորվեցին իրենց տեղից,
55
—Ի՞նչ պատահեց, այ [գիժ] քարեր․