Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բողոճը թուխ հողագլուխ,
Ծիտիկն թևակոտոր,
Քարերն ի ձոր գըլդոր-մըլդոր
100 Ջրերը խոր պըղտոր-մըղտոր,
Ես որ լինեմ մազաքըձուձ
Մե՞ծ բան է...

-Հե՜յ վա՜խ, ափսո՜ս, հազա՜ր ափսոս,
Մուկիկի պես մարդը մեռավ,
105 Աշխարհքն էսպես մընաց անտեր:
Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նըստեցին:
- Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ...
-Հողագըլուխ բողոճն ասավ,
110 Թևակոտոր ծիտիկն ասավ,
Տերևաթափ ծառիկն ասավ,
Գըլդոր-մըլդոր քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր ջրիկն ասավ,
Մազաքըձուձ պառվիկն ասավ,
115 Մեծ մուկիկը մեռել է...
Էլ ո՞վ մընաց էս աշխարհքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարհքում...

էսպես ասին,

Ու միասին
120 Ելան գընան

Գյուղահավան


_______
96 Բողոճը սև հագած հոզագլուխ

99-րդ տողից հետո՝

Ջըրերը խոր պըղտոր-մըղտոր,
106 [Ափսոսացին] [ողջ] գյուղացիք

118-րդ տողից հետո՝

Լացով-կոծով
Ճիչ-գոռոցով
119 [Հավաքվեցին ու գընացին]