Ի՜նչ հրաշալի են բնության գործերը․
Տեսնում ես սրանք ամեն մինը
Ինչքան նման են էս ծաղկին-
Նայիր ծաղկի թերթիկներին․
Այժմ նայիր էս թիթեռին․․․
Նայիր գույնին, ձևին-
Նայիր ծաղկի առթջքին․
ու էս բզեզին-
Իրենց պաշտպանության-հարմարած
են ամենին
և էսպես, որ հյութը ծծի-ու թևերով
տանի փոշին
Բեղմնավորելու․
Դրա համար է հոտը-հյութը և․․․
Ծաղիկը
[Նարգիզ] քուրիկ, ի՞նչ է ասում սա․
[Նարգիզը]
չըհասկացա։
Աշակերտը
[Ինչպես է սրա ա<նունը>]
Էս ծաղկի անունն ինչ է, վարժապետ։
Բնագետը
Լատիներեն անունը-
Հայերենը չեմ իմանում․
Թե ինչ է ասում ժողովուրդը ես