Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղինակի ծանոթագրությունները տրվում են տողատակ, աստղանիշերով:

[ ] Ուղղանկյուն փակագծերի մեջ դրվում են հեղինակի ջնջած բառերը, տողերը, հատվածները։ < > Սուրանկյուն փակագծերի մեջ դրվում են խմբագրության վերականգնած և ըստ տրամաբանության անհրաժեշտ տառերն ու բառերը։

Ծանոթագրություններում հիշատակվում են տվյալ ստեղծագործության՝ Թումանյանի կենդանության օրոք եղած բոլոր հրապարակումները: Հետմահու հրատարակություններից նշվում են միայն բանաստեղծի երկերի նախորդ գիտական հրատարակության համապատասխան հատորը և էջը: Եթե այս կամ այն գործը առաջին անգամ տպագրվել է բանաստեղծի մահից հետո, ապա նշվում են առաջին հրապարակման տեղը և դարձյալ Թումանյանի երկերի նախորդ գիտական հրատարակությունը։