Բայց ո՛վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ Էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
|
|
Բանաստեղծի մարդասիրական ձգտումները հաճախ են բախվում իրականությանը, ուր մարդու կատարելատիպը դեռ հեռավոր նպատակ է («Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»)։ Բայց դրանից նրա երազանքը ոչ միայն չի խամրում, այլև բորբոքվում է նոր ուժով, լավագույն ապացույցը «Լինե՛ր հեռու մի անկյուն…» քառյակն է, նրա մեջ արտահայտված «հաշտ ու խաղաղ մարդկության» երազանքը։
Աշխարհի, հասարակության նկատմամբ մարդատիրական հայացքի տարբեր կողմեր՝ միշտ մարմնավորված վառ և ինքնատիպ պատկերի մեջ, արտահայտվել են այնպիսի քառյակներում, ինչպես «Ծով է իմ վիշտն, անափ ու խոր…», «Ի՛նչքան ցավ եմ տեսել ես…., «Զուր եմ փախչում, ինձ խաբում…», «Ո՛վ իմանա՝ ո՛ւր ընկանք…», «Քանի՛ ձեռքից եմ վառվել..», «Ո՛նց Է ժըպտում իմ հոգին,,.», «Երազումս մի մաքի…» այլն։ Թումանյանական բարոյական պատվիրանների գերագույն իմաստը խաղաղության, փոխադարձ սիրո և ըմբռնման քարոզն Է, կյանքի և բնության ամբողջ գեղեցկությունն ու հմայքը հասկանալու, վայելելու կոչը։ Խորհելով մարդկային կյանքի անցողիկության մասին («Երկու շիրիմ իրար կից.․.), Թումանյանը հաստատում Է հումանիզմի սկզբունքը՝ իբրև կադրություն կյանքում իշխող դաժան և անհեթեթ օրենքների։ Այդ մասաին են խոսում «Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքդ կարճ…» և մանավանդ հետևյալ քառյակը.
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կըրկին․
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրոս ու վայելես էս աշխարհքը շեն ու լի
|
|
Քառյակներում արծարծվում Է նաև մարդու և բնությանփոխհարաբերության խնդիրը։ Մարդկային կյանքը դիտվում Է բնության հավերժական շարժման մեջ, իբրև նրա մի անբաժան մասնիկ։ Այս թեման Թումանյաին համար նորություն չէր. դեռ վաղ շրջանի մի շարք բանաստեղծություններում, «Դեպի Անհունի» և «Անուշի» մեջ, շատ բալլադներում նա համադրել է բնության մշտանորոգ կյանքն ու մարդու կարճատև գոյությունը։ Քառյակներում ևս այդ հակադրությունից ծնվող ողբերգությունը հաղթահարվում է բնության հետ միաձուլվելու գաղափարի միջոցով։ Բայք այդ գիտակցությունն այստեղ հասցված է ավելի բարձր աստիճանի, արտահայտվում է փիլիսոփայական ծանրախոհությամբ և մի յուրօրինակ էպիկական հանդարտությամբ։ Դրա ապացույցն են այնպիսի քառյակներ, ինչպես. «Փե աշխարհքոմ ունեմ շատ բան. միտք եմ տնում՝ է՞ս, թե էն…», «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…», «Խայամն ասավ