Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՄԸՆԱՑԵԼ է ԲԵՐԴԸ ՄԵԶ»

(էջ 23)

Գրված է 1917 թվականի դեկտեմբերի 26-ին:

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր, որոնցից մեկը՝ № 8 ծոցատետրում (էջ 21):

Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի № 23-ում, այնուհետև՝ «Քառյակներ» ժողովածուի 13-րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 50-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում:

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից:


«ՀՈԳԻՍ՝ ՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ»

(էջ 24, 331)

Գրված է 1917 թվականի դեկտեմբերի 27-ին:

Եղիշե Չարենց անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 106 ֆոնդում պահվում է մեկ ինքնագիր:

Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին՝ Հովհաննես Թումանյանի «Գեղարվեստական երկեր» գրքի 128-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 538-րդ էջում:

Տպագրվում է ինքնագրից:


1918

«Ո՜ՆՑ Է ԺԸՊՏՈՒՄ ԻՄ ՀՈԳԻՆ»

(էջ 25)

Գրված է 1918 թվականի հունվարի 4-ին:

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի № 13-ում, այնուհետև՝ «Քառյակներ» ժողովածուի 14֊րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 51-րդ, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 207-րդ էջում:

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից:


«Ի՜ՆՉ ԵՍ ԹԸՌՉՈՒՄ ԽԵՎ-ԴԵՎ ՍԻ՛ՐՏ»

(էջ 26)

Գրված է 1918 թվականի հունվարի 25-ին:

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր: