Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի № 23-ում, այնուհետև՝ «Քառյակներ» ժողովածուի 15֊րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 51-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 207-րդ էջում:
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԻՄ ՍՈ՜ՒՐ, ԱՐԹՈՒՆ ԱԿԱՆՋՈՒՄ»
(էջ 27)
Գրված է 1918 թվականի հունվարի 26-ին։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է «Քառյակներ» ժողովածուի 16-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 52-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 207-րդ էջում։
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԼԻՆԵ՜Ր ՀԵՌՈՒ ՄԻ ԱՆԿՅՈՒՆ»
(էջ 23, 334)
Գրված է 1918 թվականի փետրվարի 2-ին:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Աոաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի № 1-ում, այնուհետև՝ «Քառյակներ» ժողովածուի 17-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում։
Արտատպվում է «Քառյակներ» ժողովածուից։
«ՄԻ ՀԱՎՔ ԶԱՐԿԻ ԵՍ ՄԻ ՕՐ»
(էջ 29)
Գրված է 1918 թվականի փետրվարի 2-ին:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Ժողովրդի ձայն» թերթի № 13-ում, այնուհետև՝ «Քառյակներ» ժողովածուի 18-րդ էջում, Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 489-րդ էջում, Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 52-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում:
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԵՐԿՈՒ ՇԻՐԻՄ ԻՐԱՐ ԿԻՑ»
(էջ 30, 334)
Գրված է 1918 թվականի փետրվարի 4-ին։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր, նաև քառյակի մտահղացմանը