«ԱՍԻ. «ՀԵՆՑ ԼՈԿ ԷՍ ԱՃՅՈՒՆՆ Է ՈՒ ԱՆՈՒՆԸ, ՈՐ ՈՒՆԵՄ...»
(էջ 52, 344)
Գրված է 1921 թվականի մայիսի 6-ին:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 109-ում և № 261-ում պահվում է չորս ինքնագիր։
Թումանյանի ընատանիքի արխիվում պահվում է ևս մեկ ինքնագիր:
Առաջին անգամ տպագրվել է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 62֊րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 2014֊րդ էջում։
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԱՍՏԵՂԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՔՆԵՐՈՒՄ ԼՈՒՍԱԿԱԹ»
(էջ 53, 345)
Գրված է 1921 թվականի մայիսի 16-ին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 109-ում և № 110-ում պահվում է երեք ինքնագիր։
Առաջին անգամ «Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ» և «Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան» քառյակների հետ տպագրվել է 1921 թվականի Կոստանդնուպոլսում լուս տեսած «Ժողովրդի ձայն» թերթի № 940-ում, խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Սույն քառյակները, ինչպես նաև անոնց հետևող «Վայրէջք» քերթվածը՝ անտիպ են[1]: Մեր շնորհակալությունները բանաստեղծին նրանց առաջին ընթերցման հաճույքը մեր ընթերցողներին ընծայել ուզելու համար»։
Այնուհետև տպագրվել է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 62֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 214-րդ էջում։
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԲԱՐՁՐ է ՀԸՆՈՑ ԱՇԽԱՐՀՔՆ ՀԱՅՈՑ ՈՒ ՄԱՍԻՍԸ ԵՐԿՆԱԴԵՏ»
(էջ 54, 345)
Գրված է 1921 թվականի մայիսի 21-ին:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 109-ում և № 110-ում պահվում է երեք ինքնագիր:
Առաջին անգամ տպագրվել է 1921 թվականին «Ժողովրդի ձայն» (Կ.Պոլիս) թերթի № 940-ում (տե՛ս «Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ» քառյակի ծանոթագրությունը)։ Այնուհետև տպագրվել է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 63-րդ էջում, ապա Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 214֊րդ էջում:
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից:
- ↑ «Ժողովրդի ձայն» (Կ.Պոլիս) թերթի խմբագրությունը տեղյակ չի եղել, որ «Վայրէջքը» դրանից առաջ տպագրվել է երկու անգամ՝ 1909 թվականի № 69-ում և 1913 թվականի «Նոր հոսանք» (Թիֆլիս) ամսագրի № 3-ի 71-րդ էջում (խմբագրություն):