Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է Երևանում 1922 թվականին լույս տեսած «Նորք» հանդեսի Ա գրքի 95-րդ էջում, այնուհետև` Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 216-րդ էջում: Արտատպվում է «Նորք» հանդեսից:

«ԷՆՔԱՆ ՇԱՏ ԵՆ ՑԱՎԵՐՆ, ԱՎԵՐՆ ԻՄ ՍԸՐՏՈԻՄ»
(էջ 62, 347)

Գրված է 1922 թվականի հուլիսի 12-ին: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 109 ֆոնդում պահվում է մեկ ինքնագի։ Առաջին անգամ տպագրվել է Երևանում 1922 թվականին լույս տեսած «Նորք» հանդեսի Ա գրքի 95-րդ էջում, այնուհետև` Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 216-րդ էջում: Արտատպվում է «Նորք» հանդեսից: Ուղղել ենք մեկ տպագրական սխալ (Յ֊րդ տողում «էս»֊ի փոխարեն տպագրված էր «այս»)։

«ԷՍ է, ՈՐ ԿԱ... ՃԻՇՏ ԵՍ ԱՍՈԻՄ, ԹԱՍԸԴ ԲԵ՜Ր»
(էջ 63 , 348)

Գրված է 1922 թվականի օգոստոսի 14-ին:

Նվիրված է բժիշկ Գրիգոր Սաղյանին (1880—1937)։ Թումանյանի կյանքի վերջին շրջանում Գ. Սազյանը եղել է նրա մտերիմ բարեկամներից մեկը, որին նվիրված է նաև մի ուրիշ քառյակ («Հե՛յ, Գրիշա. իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես»)։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մեկ ինքնագիր՝ վերնագրված «Գըրիշին», թվագրված՝ «14 օգ. 1922» 1922։ Նույն տեղում կա նաև Աշխենի ձեռքով արտագրված մեկ օրինակ:

Առաջին անգամ, ինքնագրի լուսապատճենի հետ միասին տպագրվել է 1894 թվականին Թիֆլիսում տպագրված «Հորիզոն» գրական հանդեսի 134-րդ էջում, այնուհետև՝ 1934 թվականին Երևանում լույս տեսած Թումանյանի «Գեղարվեստական երկեր» ժողովածուի 129-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 550-րդ էջում։

Արտատպվում է ինքնագրից։

Ժամանակին չորրորդ տողի «ըսպասում» բառի կապակցությամբ բանավեճ է տեղի ունեցել Նվարդ Թումանյանի և գրականագետ Հովհ. Ղանալանյանի միջև (տե՛ս 1938 թվականի «Խորհրդային գրականություն» ամսագրի № 3—4 213-րդ էջում և 1938 թվականին լույս տեսած «Գրական թերթ»-ի № 27, № 29 և № 40)։ Ի վերջո, «ըսպանվում» և «ըսպառվում» բառերը մերժվել են և ինքնագրի հիման վրա ընդունվել է «ըսպասում» բառը։

«ՀԵ՜Յ, ՃԱՄՓԱՆԵ՛Ր, ՃԱՄՓԱՆԵ՛Ր»
(էջ 64, 348)

Գրված է 1922 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №112-ում պահվում է մեկ ինքնագիր: