Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ ինքնագրի ֆաքսիմիլեն տպագրվել է 1923 թվականին «3apя востока» թերթի № 68-ում։ Տպագրվել է 1924 թվականին Վիեննայում լույս տեսած «Արեգ» ամսագրի № 7-ի էջ 398-րդ էջում, հետևյալ խմբագրական ծանոթությամբ. «Այս քառյակը գրված է այն ժամանակ, երբ Հովհաննես Թումանյան ծանր հիվանդ՝ ճանապարհվում էր Մոսկվա բժշկվելու։ Կարծվում է, որ այս նրա վերջին բանաստեղծությունն է»։ Այնուհետև տպագրվել է Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 550-րդ էջում։ Տպագրվում է ինքնագրից։

II
1916
«ՀԱՆԳԵԼ ԵՆ»
(էջ 65, 348)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Թումանյանի ընտանիքի արխիվում № 8 ծոցատետրում (էջ 6) պահվում է մեկ ինքնագիր, 1916 թվականի հունիսին գրված «Ե՛տ չեկա՛վ» և «Ո՞ւր կորա՛ն» քառյակների շարքում, որից կարելի է ենթադրել, որ գրված է նույն ժամանակ։ Տպագրվում է աոաջին անգամ։

«ՉԻ ԳԱԼԻՍ»
(էջ 66, 349)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ ԹԸԱ № 8 ծոցատետրում (էջ 7) պահվում է մեկ ինքնագիր, 1916 թվականի հունիսին գրված «Ե՛տ չեկա՜վ» և «Ո՞ւր կորա՜ն» քառյակների շարքում, որից կարելի է ենթադրել որ գրված է նույն ժամանակ։ Տպագրվում է առաջին անգամ։