Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, «Ե՛տ եկ՜եք» քառյակի հետ նույն էջի վրա, որից կարելի է ենթադրել, թե գրված է նույն՝ 1917 թվականին։ Տպագրվում է առաջին անգամ։
Գրված է 1918 թվականի հունվարի 25-ին: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №106-ում պահվում է մեկ ինքնագիր, ջնջված։ Առաջին անգամ տպագրվել է Թումանյանի «Գեղարվեստական երկերի» ժողովածուի 128-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 538-րդ էջում։ Տպագրվում է ինքնագրից։
Գրված է 1918 թվականի հուլիսի 12-ին: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 109-ում պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 542-րդ էջում։ Տպագրվում է ինքնագրից։
Գրված է 1918 թվականի օգոստոսի 30-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №261-ում պահվում է մեկ ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է Թումանյանի «Գեղարվեստական երկերի» ժողովածուի 128-էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 542-րդ էջում։ Տպագրվում է ինքնագրից։