Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«ԱՂՋԻԿ ԱՆՈԻՇ, ԵՐԳ ԱՆՈԻՇ»
(էջ 75)

Գրված Է 1918 թվականին: Թումանյանի ընտանիքի արխիվում բանաստեղծի դուստր Անուշի ալբոմում պահվում է մեկ ինքնագիր:

Ըստ Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության կազմողների (տե՛ս Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 739-րդ էջը) առաջին անգամ տպագրվել Է 1923 թվականին (մեզ չհաջողվեց պարզել առաջին հրատարակության տեղը)։ Այնուհետև տպագրվել Է Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 541-րդ էջում:

Տպագրվում է ինքնագրից։

1919
«ՄԵՐ ԳԱՆՁԵՐԸ ՄԻՇՏ ԿԱՆ ԱՌԱՏ»
(Էջ 76, 349)

Գրված Է 1919 թվականի փետրվարի 14֊ին, ի պատասխան դստեր՝ Անուշի գրած հետևյալ քառյակի.

Հիմար Էի ես, որ չըտըվի
Գանձերս իմ հաճույքին,
Հիմա գիտեմ, Էլ չեմ հասնի,
Ու կմնա ուրիշին։


Թումանյանի ընտանիքի արկիխվում պահվում Է մեկ ինքնագիր՝ վերնագրված «Անուշի քառյակին»։ Առաջին անգամ տպագրվել է Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 543-րդ էջում։

Տպագրվում է ինքնագրից։

«ԷՆՔԱՆ ԵԿԱՆ, ԱՆՑ ԿԱՑԱՆ»
(Էջ 77)

Գրված Է 1919 թվականի մայիսին։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում Է մեկ ինքնագիր,

Տպագրվում Է առաջին անգամ։