(«Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ», «Արև և Լուսին», «Արծիվն ու Կաղնին», «Որբը», «Արտուտի երգը» )։ «Ազգային ավանդություն» ենթավերնագիրն են ունեցել «Ախթամարն» ու «Աղավնու վանքը», իոկ «Աղջկա սիրտը» ստացել է «արևելյան ավանդություն» բնութագիրը։ Մի քանի գործեր կոչվել են առասպելներ, ինչպես «Օրորոցագողը» (ժողովրդական առասպել) , «Հսկան» Կովկասի առասպելներից)։ «Լեգենդ» անվանումն են ստացել «Անիծած հարսը» (ժողովրդական լեգենդա), «Փար վան ան» (լեգենդ), «Հոգեհանը» (լեգենդա), իսկ «էսպես չի մնա» և «Կաչաղակների ծագումը» բանաստեղծությունները կոչվել են «Հին զրույց»։ Առաջին հրատարակության մեջ «Մի կաթիլ մեղրը» ունեցել Լ «հեքիաթ» անվանումը (հետագայում՝ 1922 թ. Պ. Մակինցյանին բանաստեղծը գրում էր. «Մի կաթիլ մեղրը» առակ է, թեև ռուսները վրան ղըել են <Հ(՝;<Ո31\<'.» — էյժ V, 472), իսկ «Գառնիկ ախպերը»՝ «Հայ ժողովրդական հեքիաթ»։ Ս յուժետային֊ա յլաբանական բնույթ ունեցող որոշ չավւածո գործեր ունեն «ժողովրդական» («Մուկիկի մահըտ) կամ «ժողովրդականից» Հ«-Րս։ջ Կիվի– վը» > «Կաքավի ողբը») ենթ ավերն աղբերբ։ Մեր դարի սկղբին Թումանյանն իր այդ երկերի համար սկսում է որոնել միասնական ժանրային անվանումներ։ Այսպես, «Բանաստեղծությունների» 1903 թ. Թիֆլիսի հրատարակության մեջ նա այդ գործերից ութը («Շունն ու Կատուն», «Ախթամար», «Անբախտ վաճառականներ», «Անիծած հարսը», «Արծիվն ու ■ Կաղնին», «Պողոս-Պետրոս», «Լուսավորչի կանթեղը», «Փարվանա») համախմբեց առանձին բաժնում՝ «Լեդենգներ» ընդհանուր վերնագրի տակ։ Նույն «Լեգենդներ» վերնագրով նշված երկերը լույս տեսան նաև աոանձին գրքույկով (հրատարակություն Ատ. Լիսից յանի և ընկ., 1904)։ Իսկ մի քանի ասրի անց՝ 1908 թ. Բաքվի «Բանաստեղծություններ» գրքում նույն գործերը համախմբվեցին մեկ այլ վերնագրով՝ «Ժողովրդական մոտիվներ»։ Վերջասլես, Թումանյանի կազմած վերքին ժողովածուի մեջ («Բանաստեղծություններ», Կ. Պոլիս, 1922) հիշյալ ութ երկերին ավելացան ևս հինգը («Մի կաթիլ մեղրը», «Հւ/կան», «Աղավնու վանքըՁ, «Աղջկա սիրտը», «Թագավորն ու չարչին»), և բաժինն ստացավ քառակի անվանում՝ «Լեգենդներ, բալլադներ, առակներ, առասպե՛ներ» ւ Թումանյանի երկերի հետմահ՚՚ւ հրատարակությունների (սԱԳ թվում նաև ռուսերեն թարգմանությունների) մեջ մեղ հետաքրքրող բաժինը վերնագրվել է կամ «Լեգենդներ և բալլադներ» և կամ «Լեգենդներ, բալլադներ, առակներ» (այդպես է նան Թումանյանի երկերի առաջին ակադեմիական հրատարակության մեջ)։ Սակայն 1969 թ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ հրատարակված երկերի քառահատոր ժողովածու ի առաջին հատորում վերանայվեց այդ ավանդույթը, և տվյալ բաժինն ստացավ մեկ միասնական անվանում «Բալլադներ»։ Հետագայում այդ սկզբունքը ընդունվեց նաև ուրիշ ժողովածուներում, իսկ այժմ կիրառվում է Թումանյանի ժառանգության ներկա 540
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/546
Արտաքին տեսք