Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտական հրատարակության մեջ։ Ո՞րն է այդ սկզբունքի տեսական հիմքն ու նպատակահարմարությունը։

Չնայած իրենց ներքին բոլոր տարբերություններին, Թումանյանի այս երկերն ունեն այնպիսի ընդհանուր ժանրային հատկանիշներ, որոնք իրավունք են տալիս դրանք համախմբելու մեկ միասնական վերնագրի տակ։ Բայց այդ ժանրային միասնությունը հնարավոր չէ արտահայտել այն ենթավերնագրերով, որ, ինչպես տեսանք, սովորաբար տալիս էր բանաստեղծն իր այդ գործերին։ Առհասարակ՝ ավանդություն, լեգենդ, առասպել, զրույց կամ ժողովրդական մոտիվ բնութագրումները գրականության մեջ ժանրային հստակ որակումներ չեն։ Դրանք մատնանշում են միայն ստեղծագործության ժողովրդական հիմքն ու աղբյուրը, բայց ժանրային որոշակի բովանդակություն չունեն, քանի որ բանահյուսական այդ նյութերը կարող են գրական մշակման ենթարկվել տարբեր ժանրերով պոեմ, բալլադ, դրամա, վիպական ստեղծագործություն։

Ավանդության և հարանման բանահյուսական նյութերի հիման վրա գրված թումանյանական չափածո երկերը ամենից ավելի մոտենում են բալլադի գրական տեսակին։ Վերցնենք, օրինակ, Թումանյանի այն գործերը, որոնք ծագում են ժողովրդական առակներից, մի ժանր, որն իր բնույթով ավելի հեռու է դրական բալլադից, քան նշված մյուս բանահյուսական տեսակները։ ճիշտ է, այս բաժնի գործերից մի քանիսը («Անբախտ վաճառականները», «Արծիվն ու Կաղնին», «Չարի վերջը», «Մի կաթիլ մեզրր», «Մոծակն ու Մրջյունը») ունեն առակային ծագում և, բնականաբար, որոշ համապատասխան հատկանիշներ։ Սակայն Թումանյանի մշակմամբ դրանք արդեն առակներ չեն սովորական առումով։ Այլաբանությունը և բարոյախոսությունը,— առակի ժանրի այդ երկու հիմնական գծերը,—թեև հանդես են գալիս այդ դործերոէմ, բայց էապես տարբերվում են առակներին բնորոշ ղրոևորումներից (բացի, թերևս, «Մոծակն ու Մրջյունը» բանաստեղծությունից)։ Իսկ «Գառնիկ ախպերը», «էսպես չի մնա» կամ «Աղջկա սիրտը», անշուշտ, ծագում են հեքիաթային բանահյուսությունից և պահպանում են այդ ժանրի որոշակի գծեր (ինչպես նաև «Հազարան բըլբուլը», որբ սովորաբար դասվում է Թումանյանի պոեմների շարքը)։ Սակայն մշակման ենթարկվելով չափածո ձևով, դրանք ձեռք են բերել բանաստեղծական բովանդակության և կառուցվածքի նոր, լրացուցիչ հատկանիշներ։ Ե՛վ, առակային ու հեքիաթային «տարերքից» ծագող այս երկերը, և, մանավանդ, լեգենդի, ավանդության հիման վրա գրված գործերը («Ախթամար», «Անիծած հարսը», «Պողոս-Պետրոս», «Փարվանա», «Հսկան», «Աղավնու վանքը» և այլն) իրենց հիմնական գծերով մոտենում են գրական բալլադի չափս նիշներին։ Բալլադը նոր Ժամանակների գրականության հենց այն ժանրային տեսակն է, որը ծագել է ժողովրդական լեգենդների, ավանդությունների և զրույցների ստեղծագործական մշակման ճանապարհով։ Բալլադը