Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թումանյանի բալլադների աղբյուրը եղել են հայկական կամ ընդհանրապես արևելյան ժողովրդական ավանդություններն ու զրույցները, երբեմն էլ հայ հին մատենագրության մեջ եղած հիշատակությունները։ Բանաստեղծն իր տրամադրության տակ սովորաբար չի ունեցել ամբողջական ու ծավալուն սյուժեներ, որոշակիորեն գծագրված կերպարներ։ Այդ բոլորը նա ստեղծել է ինքնուրույն ճանապարհով՝ պատմական կամ աշխարհագրական որևէ հիշատակության ու սեղմ զրույցի, բնության երևույթի կամ որևէ անվան ժողովրդական ստուգաբանության հիման վրա։ Դրա շնորհիվ էլ Թումանյանի բալլադները, իրենը նյութով ու ոգով լինելով խորապես ժողովրդական, միաժամանակ ըստ ամենայնի նոր և ինքնուրույն կերտվածներ են, արդյունք են ստեղծագործական մեծ աշխատանքի, իրենց թեմատիկ հատկանիշներով Թումանյանի այս երկերը կարելի է բաժանել մի քանի խմբի։

Նախ, որոշակիորեն առանձնանում են, պայմանականորեն ասած, մանկական բալլադները։ Դրանք հասցեագրված են, ամենից առաջ, «մանկական լսարանին, թեև, պարունակում են գաղափարներ ու պատկերներ, որոնք յուրովի հեատաքրիր ու ուսանելի են նաև տարեց ընթերցողների համար։ Բալլադների այս խումբն սկսվում է դեռ 80-ական թվականներից, գրված «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» բանաստեղծություններով և շարունակվում է հաջորդ տասնամյակներում գրված մի շարք ուրիշ գործերով, ինչպես («Գառնիկ ախպերը», «Չարի վերջը», «Հսկան», «Արտուտի երգը», «Ծաղիկների երգը», «Մոծակն ու Մրջյունը» և այլն)։ Ընդհանուր է սրանց մեջ այն, որ կենդանի պատկերի ուժով (թեև մեծ մասամբ այլաբանորեն) ցուցադրվում են կյանքի զարմանալիորեն ճշմարտացի տեսարաններ, մարդկային բնավորություններ իրենց համոզիչ խոսքով ու գործով, քարոզվում են մարդասիրության ե արդարության, հավասարության և ազատասիրության գաղափարներ՝ առանց որեւէ ձանձրալի խրատաբանության։ Կենդանի պատկերի տրամաբանությամբ Էլ բանաստեղծը մանուկ ընթերցողին հանգեցնում է չարի դատապարտման, բարու և աշխատանքի դրվատման մարին։

Կառուցվածքի սկզբունքներով հիշյալ գործերից շատերը պայմանականորեն կարող են կոչվել «փոքր դրամաներ»։ Նրանց մեջ բացարձակորեն գերիշխում է գործող անձանց խոսքը, որը ոչ միայն բացահայտում է բնավորությունների կենդանի երանգներ, այլև, հեղինակային պատումի հետ «դաշնակցած», առաջ է մղում գործողության ընթացքը։ Հայտնի Է, որ Բոլմանւանր շատ Է խոսել իր դրամատուրգիական նախասիրությունների մասին, որոնք, սակայն, ուղղակի մարմնավորում չգտան որևէ ամբողջական թատերգական ստեղծագործության մեջ։ Բայց դրանք իրենց ինքնատիպ արտահայտությունը գտան կենդանի շարժմամբ, գործողությամբ ու գրամատիզմով հագեցած չափածո և արձակ շատ գործերում։ Վերջիններիս թվին է պատկանում նաև Թումանյանական բալլադների զգալի մասը։