{բացի վերը թվարկված գործերից, պետք է հիշատակել նաև «Թագավորն ու չարչին», «Մի կաթիլ մեղրը», «Անիծած հարսը» և այլն)։| Բալլադների երկրորդ խումբը կազմում են այն երկերը, որոնք արծարծում են մարդու և բնության փոխհարաբերության խնդիրը՝ լուծելով այն մարդասիրության և բնապաշտության դիրքերից։ Այդ իմաստով նրանք մերձեցման շատ կետեր ունեն Թուման- յանի ուրիշ երկերի, մանավանդ «Դեպի Անհունը» պոեմի և քառյակների հետ։ Բանաստեղծը հատուկ նաասիրություն ունի ժողովրդական այն սյուժեների նկատմամբ, որոնց մեջ կյանքի չար ուժերից հալածված էակները վերածվում են թռչունների, դաոնում մեծ ու գթառատ բնության մի մասնիկը։ Այդ ճակատագիրն է վիճակվում դաժան սկեսրոջից անիծված երիտասարդ կնոջը («Անիծած հարսը»), խորթ մոր քմահաճույքով հայրական տնից վտարված որբերին («Պողոս֊Պետրոս»), թուրքի կողմից առևանգված գեղանի աղջկան («Որբը»), Լենկթեմուրի հրամանով գերի քշվող հազարավոր մարդկանց («Աղավնու վանքը»)։ Բնությունը նրանց համար դառնում է հարազատ գիրկ, փրկում է չար ու դաժան մարդկանց հալածանքից։ Այստեղ արտահայտվել է Թումանյանի աշխարհայացքին շատ բնորոշ այն մոտիվը, որը հաճախ նրան մղում էր հասարակական կյանքի ողբերգական հակասությունները լուծելու բնության միջոցով՝ նրա մեջ տեսնելով մարդասիրության, արդարության և ազատության բարձրագույն տիպար ու հանգրվան։ Բնությունը մարդկային ձգտումների հավերժացման միջոց է դառնում նաև «Ախթամար», «Աղջկա սիրտը» բալլադներում, իսկ «Արծիվն ու Կաղնին», «էսպես չի մնա» և այլ գործերում յուրովի արտահայտվել է բնության ու կյանքի հավերժական հոսունության, շարժման գաղափարը։ Առհասարակ, բալլադներում ցայտուն կերպով արտահայտվել են Թումանյանի գեղարվեստական մտածողության երկու կողմերը իրենց բնական միասնության մեջ. մի կողմից պատկերի առարկայական, գրեթե տեսանելի կոնկրետություն, մյուս կողմից՝ հավերժական ընդհանրացումներ, ժամանակն ու տարածությունը իրենց անչափելի մեծությամբ ընդգրկելու ձգտում։
Այս բոլոր մոտիվների ամենաբարձր և կատարյալ արտահայտությունը դարձավ «Փարվանան», որն «Անուշի» և «Թմկաբերդի առումի» հետ կարող է համարվել Թումանյանի էպիկական պոեզիայի գագաթներից մեկը։ Բանաստեղծի համար ելակետ են եղել Փարվանա լճի և կրակի մեջ այրվող թիթեռների մասին Ջավախքում պատմվող զրույցները, որ նա նախապես լսել էր իր դասընկեր Գրիգոր Վանցյանից։ Այս զրույցների հիման վրա գրելով բալլադ, Թումանյանը մեծապես ընդլայնեց պատմության աշխարհագրական և փիլիսոփայական սահմանները, արտահայտեց իր նվիրական խոՀերը մարդու կատարելության և մարդկության զարգացման հեռանկարների մասին։ Անշեջ հուրը ոչ միայն բալլադի հերոսներին շարժման մեջ դնող կետ֊նպատակն է, այլև վիթխարի ուժի հասցված մի ընդհանրացում, որը խորհրդանշում է մարդկության հավերժական ձգտումը դեպի գեղեցիկն