Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարմար դեպքի համար, իսկ զրույցի մեջ միայն մի երկու խոսքով տալ ծովի ալեկոծում ու նավի խորտակում: Ես չգիտեմ՝ Հովհաննեսն արդյոք իմ խորհրդին հետևեց, թե, գուցե, ուրիշների խորհրդին, սակայն, երբ ես առաջին անգամ տեսա տպագրված «Անբախտ վաճառականներր» ծովի այն ալեկոծման երկար ու բավականին արհեստական նկարագիր (Հովհաննեսը դեռ ծով չէր տեսել) այլես չկար (Ա. Իննիկյան, Հովհաննես Թումանյան, Երևան, 1969, էջ 173—174):

Ինքնագիրը չի պահպանվել:

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է սևագիր մի պատառիկ, թվագրված՝ 96.1|14: Այս հատված, Ա. Ինճիկյանի կարծիկով, «Անբախտ վաճառականներ» վեր- ջին մասն է (տե՛ս 1971 թվականին Բաքվի Երևանի համալսարանի № 1 համարի 150-րդ էջում):

Եղիշե Չարենցի անվան գրակության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1353-ում պահվում են «Աղբյուրի մատենադարան» և Բաքվում լույս տեսած «Բանաստեղծություներ» շարքերի հեղինակի սեփական օրինակները, որոնց վրա Թումանյանը ուղղումներ է կատարել:

Առաջին անգամ «ժողվրդական ավանդություն» ենթավերնագրով, տպագրվել է 1899 թվականին «Աղբյուրի մատենադարան» շարքի № 54-ի 3—10-րդ էջերում, այնուհետև՝ Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի 52—57-րդ էջում, 1904 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Լեգենդներ» շարքի 9—14-րդ էջերում, Բաքվում լույս տեսած «Բանաստեղծություներ» շարքի 72—77-րդ էջում, 1909 թվականին «Լուսաբեր» դասագրքի Գ տարիի 128—133-րդ էջերում. նույն թվականին՝ առանձին, պատկերազարգ գրքույկով, Կ․Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 75—80-րդ էջերում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 268—271 էջերում:

Արտատպվում է Կ․Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից:


1887
ԱՐԵՎ ԵՎ ԼՈՒՍԻՆ
(«Ասում են, իբրև, երկնում կապուտակ»)
(էջ 97, 365)

Ակունք ժողովրդական է: Թումանյանն օգտագործել է ավանդության Լոռու տարբերակը, որ նրան հայտնի է դարձել բանավոր աղբյուրներից: Այդ մասին 1890 թվականին Մոսկվայում «Բանաստեղծություններ» ժողովածուում կա հեղինակային ծանոթագրություն. «Այս ավանդությունը Լոռի են պատմում»:

Գրված է 1887 թվականի օգոստոսին:

1916 թվականի օգոստոսի 24-ին Թումանյանի՝ Ցոլակ Խանզագյանին ուղղած նամակում կարդում ենք. «Արև ու լուսին» իմ առաջին գրվածքը չի նույնիսկ տպածների մեջ: Տպածների մեջ ամենից հինը «Շունն ու Կատուն» է: «Արև ու Լուսինից» առաջ են գրված «Գութանի երգը» և «Մարոն» և էլ չգիտեմ որը: «Արև ու Լուսինն» էլ էս վերջիններիս շրջանում գրած բան է: Լավ եմ հիշում, 1887 թվականի ամառը (կարծեմ օգոստոսին) արևի