Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1891
ԱԽԹԱՄԱՐ
(«Ծիծաղախիտ Վանա ծովի»)
(էջ 100, 368)

Ակունքը ժողովրդական է. թափառիկ սյուժե, որ մշակել են ինչպես հայ, այնպես էլ այլազգի գրողներ (այս մասին տե՛ս էդ. Ջորշյան, Թումանյանի բալլադները, Երևան, 1369, էջ 89 — 91)։ ժողովրդական աղբյուրի մասին երկու հոդված է գրել Տ. Փիրումյանը («Աղբյուր» ամսագիր, 1892, № 12 և «Տարազ» շաբաթաթերթ, 1893, № 3)։ Վերջին հոդվածն ունի հեղինակի հետևյալ ծանոթությունը. «Երբ ես սրանից մի քանի ամիս առաջ այդ ավանդությունը պատմեցի Հովհ. Թումանյանին, նա հենց նույն օրը կազմեց դրանից մի սիրուն ոտանավոր, որ տպվեցավ «Մուրճ» ամսագրի չորրորդում»։ Ինքնագրի տողատակի ծանոթության մեջ Թումանյանը հաստատում է. «Այս ավանդությունն ինձ պատմել է Տ. Փիրումյանը, որ մի քանի տարի ապրել է Վան»։ Գրված է 1891 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվետի թանգարաի Թումանյանի ֆոնդի № 24-ում պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ 1891 թվականի դեկտեմբեր 11. ունի «Ազգային ավանդություն» ենթավերնագիրը։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվետի թանգարաի Թումանյանի ֆոնդի № 1354-ում պահվում է 1903 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում։

Առաջին անգամ տպագրվել է 1891 թվականին լույս տեսած «Մուրճ» ամսագրի N4-ի 593—596-րդ էջերում, այնուհետև՝ Մոսկվայում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի 2-րդ հատորի 40—43-րդ էջերում, Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի 48 — 51-րդ էջում, ԹԼ, էջ 6 — 9, 1905 թվականին տպագրվել է նաև նկարազարդ ալբոմի ձևով, հայերեն և ռուսերեն (թարգմմանությունը՝ Կ. Բալմոնտի)։ Նոր մշակմամբ՝ 1908 թվականին Բաքվում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի 69—72-րդ էջերում, «Գրական նմուշներ» (խմբ՝ Լ. Մանվելյան), 1912, Թիֆլիս, էջ 338 — 342, 1908 թվականին Բաքվում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի 71—74-րդ էջերում, ապա՝ Թումանյան երկերի ժողովածուի 1-ին հատորի 275—277-րդ էջերում։

1922 թվականին Կ․Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքում տպագրվել է ԹԼ֊ի բնագիրը, իսկ առանձին հրատարակության համար բանաստեղծը նախընտրել է Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքը։

Բնագրի վրա Թումանյանը վերջին անգամ աշխատել է 1908 թվականին՝ Բաքվի ժողովածուն կազմելիս, այսինքն այդ բնագիրը բանաստեղծի վերջին կամքի արտահայտությունն է (մանրամասն տե՛ս էդ. Ջրբաշյան, Տեքստաբանական դիտողություններ Թումանյանի ստեղծագործության մասին, 1968 թվական, Բաքվի Երևանի համալսարանի №3-ի 110—115-րդ էջում)։ Արտատպվում է Բաքվում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքից։