Ակունքը ժողովրդական է:
Գրված է 1893 թվականի փետրվարի 1-ին:
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ «ժողովրդական առասպել» ենթավերնագրով տպագրվել է 1893թվականին «Մուրճ» ամսագրի №2-ի 267-268-րդ էջում, Թումանյանի հետևյալ ծանոթագրությամբ. «Հայոց գյուղերում ընդունված է գոյությունը մի չար ոգու, որի պաշտոնն է — գիշերը, մեծերի քնած ժամանակ խեղդել տղա երեխաներին օրորոցում կամ փոխել տեղը մի դև դնելով: Զանազան գավառներում այլ և այլ անուններ ունի այս դևը: Լոռի կոչվում է օրորոցագող»:
Հետագայում Թումանյանի ոչ մի ժողովածուի մեջ չի մտել և որևէ փոփոխության չի ենթարկվել: Տպագրվել է Թումանյան․Երկերի ժողովածուի 1-ին հատորի 278—279-րդ էջերում:
Արտատպվում է «Մուրճ» ամսագրից:
Գրված է 1894 թվականի օգոստոսի 25-ին։
Ինքնագիրը չի պահպանել։
1895 թվականի նոյեմբերի 30-ին Էջմիածնից Փիլիսոփա Վարդաղարյանին ուղղած նամակում Թումանյանը գրում է, թե Ռուսաստանի և Եվրոպայի հայ ուսանողները «շատ են հավանել» «Հորիզոն» գրական հանդեսը և թե «մինչև անգամ «Հորիզոնից» գերմաներեն թարգմանված է «Երկինք ու Երկիրը» (Թումանյան Երկերի ժողովածու, էջ 112)։ Թարգմանությունն առայժմ հայտնի չէ և, ըստ երևույթին, չի տպագրվել։
Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» գրական հանդեսի 106—107-րդ էջերում, այնուհետև՝ Թիֆլիսում լույս տեսած «Դաշնակներ» փոփոխված շարքի 12—13-րդ էջերում, 1908 թվականին Բաքվում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի 36—37-րդ էջերում, նույն թվականին՝ Բաքվում տպագրված «Հայ բանաստեղծներ» շարքի 98—99-րդ էջում, ապա՝ «Հայ գրողներ» քրեստոմատիայի 142—143-րդ էջերում և Թումանյան, երկերի ժողովածուի 280—281-րդ էջերում։
Արտատպվում է «Հայ գրողներ» քրեստոմատիայից։