Ակունքը ժողովրդական է: Հնարավոր է, որ Թումանյանը նյութը քաղած լինի բանավոր զրույցներից, քանի որ մեզ հայտնի ժողովրդական երկու տարբերակները լույս են տեսել բալլադի ստեղծումից հետո՝ 1900 և 1908թթ. («Բյուրակն», 1900, № 21 և «Ազգագրական հանդես», 1908, գիրք I, էջ 90, մանրամասն տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 495):
Գրված է 1898 թվականին:
ԳԱԹ Թֆ № 39 պահվում է մեկ ինքնագիր՝ «Ժողովրդական լեգենդա» ենթավերնագրով։ ԹԸԱ պահվում են նախնական՝ սևագիր տարբերակի պատառիկներ, որոնք հրապարակել է Ա. Ինճիկյանը (ԲԵՀ, 1971, № 1, էջ 157—158)։
ԳԱԹ Թֆ № 1354 և № 1355 պահվում են ԲԹ֊ի և ԲԲ֊ի՝ հեղինակի սեփական օրինակները, որոնց վրա Թումանյանն ուղղումներ է կատարել:
Առաջին անգամ «ժողովրդական լեգենդա» ենթավերնագրով տպագրվել է Մճ, 1901, № 3, էջ 65— 68, այնուհետև՝ ԲԹ, էջ 58 — 60 և ԹԼ, էջ 15— 17, ԲԲ, էջ 78—80, ԼIV, 1909, էջ 165—167, ԲՊ, էջ 81 — 83, ապա՝ ԵԺ1, 282 — 284:
Արտատպվում է ԲՊ֊ից:
Ակունքը ժողովրդական է, «… Ինչպես Թումանյանն էր ասում,— կարդում ենք բանաստեղծի դստեր վկայությունը, — «Արծիվն ու Կաղնին», «Անբախտ վաճառականները», «Շունն ու Կատուն» իր մեծ մորեղբայրը՝ քեռի Իսային է պատմել սարից գալիս, ճամփին» (տե՛ս Ն. Թումանյան, Թումանյանի մանկությունը և պատանեկությունը. 1869—1883, 1938, էջ 31):
Գրված է 1898 թվականին։
Ինքնագիրը չի պահպանվել:
ԳԱԹ Թֆ № 1353, №1355 պահվում են ԱՄ-ի և ԲԲ֊ի՝ հեղինակի սեփական օրինակները, որոնց վրա Թումանյանը ուղղումներ է կատարել: