նույն վերնագրով ու «Հատված» նշումով՝ ԲԲ, էջ 10—15։ Այս հրատարակության մեջ Թումանյանը կրճատել է վերջին 6 տողը և ենթավԵրնագրից հետո ավելացրել «Հատված» նշումը։ 1922 թ․ Պոլսի հրատարակությունը պատրաստելիս բանաստեղծը հիմնովին վերամշակել է բալլադը, հանել է «Հատված» նշումը և կրճատել ևս 32 տող։ Այս ձևով («Հսկան» վերնագրով և «Կովկասյան առասպել» ենթավերնագրով) տպագրվել է ԲՊ , էջ 109֊114, ապա՝ ԵԺ1, 313 — 318։
Արտատպվում է ԲՊ-ից։
երկար ժամանակ հրատարակիչները ոլշադրություն չեն դարձրել Թումանյանի կատարած կրճատումների վրա և հրատարակել են նախնական տարբերակը (մանրամասն տե՛ս էդ. Ջրբաշյան, Տեքստաբանական դիտողություններ Հ. Թումանյանի ստեղծագործության մասին, ԲԵՀ, 1968, № 3, էջ 115—118)։
ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ
(«Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ»)
(էջ 149, 395)
Ակունքը ժողովրդական է։ Թումանյանն օգտվել է հայ և օտարազգի բանահուսությունից։ Հիմնականում օգտագործել է Ս. Հայկունու գրի առած «Տերտեր ու աճամ աղբեր» («Դունյեն իտյըմա չի մնա») հեքիաթը, տպագրված՝ «էմինյան ազգագրական ժողովածու», հատ. Բ, Մոսկվա — Վաղարշապատ, էջ 345-347։ Նրան ծանոթ է եղել նաև ասորական հեքիաթը՝ «Heт на свете ничего постоянного», «Сборник материалов для описания местностей и племён Кавказа», вып. 20, 1894, стр. 72—7б․
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
ԳԱԹ Թֆ №1340 պահվում է Հսկ-ի՝ հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել։
Առաջին անգամ «Հին զրույց» ենթավերնագրով տպագրվել է Հսկ, 1908, №9, էջ 312—314, ապա՝ ԵԺ1, 319 — 321։
Տպագրվում է Հսկ-ի՝ ուղղած բնագիրը։}}
ԱՐՏՈԻՏԻ ԵՐԳԸ
(էջ 152, 395)
Ակունքը ժողովրդական է։ ԹԸԱ № 3 ծոցատետրում Թումանյանը մի նշում ունի, ըստ որի՝ ավանդությունը լսել է 1899 թ. ամռանը՝ Դսեղում, իր քեռի Սիմոնից. «1899 թ. հուլիսի 16-ին քեռի Սիմոնը պատմեց.