Մի ծիտ բռնել էին դրել մի ոսկե ղափաղում, որ երգի, ուրախանա։ Սա հենց միալար ձեն էր տալիս՝ վա՛յ վաթան, վա՛յ վաթան։ Բերին սրա ղափաղն ավելի սիրունացրին, շաքար ուտեցրին, շաքարի հաց։ էլի վա՛յ վաթան, վա՜թան։ Հանեցին, թե սրան բաց թողեք, տեսնենք ուր է գնում, սրա վաթանը ո՞րն է։ Գնաց մտավ ջրափերի չայլղը—խոտերի մեջ։ էն օրվանից երգում է վա՜յ վաթան, մի քանիսն ասում են (Խանբիձեն), թե էն օրվանից սկսեց երգել՝ ա՜յ վաթան, ջա՛ն վաթան։ Ասում էին, որ սա տորոլ է (торол), արտուտը»։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
ԳԱԹ՝ Թֆ N1360 պահվում է Հսկ-ի՝ հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանը ուղղումներ է կատարել, սակայն մշակումը չի ավարտել։ Առաջին անգամ «ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է Հսկ, 1908, №8, էջ 273—275, այնուհետև՝ Լ III, 1909, էջ 112—114, ապա՝ ԵԺ1, 322—324:
Արտատպվում է Հսկ-ից, մեկ տողի ուղղումով՝ ըստ Լ111֊ի (27-րդ տողի «Մաշող կարոտն իր գերության» այստեղ դարձրել է «Մաշող կարոտն ազատության» ):
Ակունքը ժողովրդական է։ Ինքնագրերի և Հսկ-ի բնագրի վրա Թումանյանի ձեռքով նշված են հետևյալ աղբյուրները. «Ս. Հայկունի, «Կենդանական վեպ», Վաղարշապատ, 1907, 1. «Գուլգուլ խաթուն», 2. «Լուն ու ոջիլ», 3. «Նազլու խանում», «ճետ ու գուզ», «Մուկն ու պոպոք», «Պուճուրի մահը», «Բողոճի հեքիաթ», „Грим №7 вошка-блошка“, «Смерть курочки»-Бр. Гримм, пер. Феодорова и Давидова, стр. 494, Гатцук-«Кавказские сказки, кн. V, стр. 159»:
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
ԳԱԹ Թֆ №65 պահվում է երկու ինքնագիր՝ սևագիր և մաքրագիր: Վերջինս բերվում է որպես տարբերակ, տողատակ նշելով դրա և սևագիր– ինքնագրի տարբերությունները։
ԳԱԹ Թֆ №1360 պահվում է Հսկ֊ի՝ հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել, սակայն մշակումը չի հասցրել ավարտին։ Անկասկած, բանաստեղծը նպատակ է ունեցել վերամշակելու Հսկ֊ի բնագիրը, լրիվ չափածոյի վերածելով, որից ստացվել է վերոհիշյալ մաքրագիր օրինակը։