Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ. Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ, Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։