Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1908, №3, էջ 99-103, այնուհետև՝ ԼII, էջ 102-106, ապա՝ ԵԺ1, 325-328։ Արտատպվում է ԼII-ից։

1909
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
(«Մի գյուղացի իրենց գյուղում»)
(էջ 159, 402)

Ակունքը Վարդան Այգեկցու «Կաթ մեղու պատճառ պատերազմի» առակն է․ «Այր ոմն ուներ խանութ և մեղր կու ծախէր․ և կաթեաց կաթ ի մեղրէն ի գետին․ և պիծակ մի նստաւ ի վերայ․ և կատու վազեց և էառ զպիծակն․ և ետ նորա շուն վազեց և էառ զկատուն․ և խանութին տէրն եղարկ գշունն և սպանեց․ և կայր այն գեղին դրացութիվն գեղ մի, շունն սպանեց, յայն ժամ եկն և սպանէ զխանութպանն։ Հետո յարեան Բ կողմանց գյուղացիքն և արարին պատերազմ մեծ ընդ միմեանս․ և եղև կոտորումն ի մեջ նոցա․ զի մնաց երկու կողմանց մարդ մի կենդանի վասն կաթ մի մեղրի համար․․․» (տե՛ս Ն․ Մառ, Ժողովածոյք առակաց Վարդանայ, մասն Բ, Ս․ Պետերբուրգ, 1895, էջ 298-299)։

Գրված է 1909 թ․ փետրվարին, Մետեխի բանտում։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ ԹՖ № 1360 պահվում է Հսկ-ի՝ հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել։

Առաջին անգամ «Հեքիաթ» ենթավերնագրով տպագրվել է Հսկ, 1909, № 3, էջ 98-103, ԼII, 1909, էջ 48-53, այնուհետև՝ որոշ փոփոխություններով (նկատի են առնված Հսկ ուղղումները), առանձին պատկերազարդ գրքով, ապա՝ ԲՊ, էջ 101-107 և ԵԺ1, 329-333։

Արտատպվում է ԲՊ-ից։

1922 թ․ հուլիսի 22-ին Թիֆլիսից Հայաստանի Լուսժողկոմ Պողոս Մակինցյանին ուղղած նամակում Թումանյանը գրում է․ «Անշուշտ մի նոր «Քաջ Նազարը» կամ մի նոր «Մի կաթիլ մեղրը» ձեռք բերելը ձեզ համար ավելի թանկ բան պիտի լինի, քան ուրիշ շատ թանկագին պատրաստի բաներ։ Սրանց եմ օրինակ բերում, որովհետև իմ կարծիքով սրանք եվրոպական մանկական գրականության մեջ էլ պիտի որ նկատվեն․․․» (ԵԺ5, 470)։

«Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության սյուժեն ունի բազմաթիվ