Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան է, որ ես չէի կամենա, որ նրա վրա մի փոքրիկ բիծ անգամ լինի… Խիստ ուրախ եմ, որ մեր առաջին համարը զարդարված պիտի լինի Ձեր թանկագին անունով…»: Խանզադյանի՝ այս նամակում տրված մի քանի հարցերին Թումանյանը պատասխանել է սեպտեմբերի 25-ին գրած նա- մակում.

«Արևը ածական է աշխահրքին: Որ արձակ կարդաս՝ հեշտ կհասկանաս… Մըտիկ արավ՝ որ էն արևը աշխարհքը և այլն…

Ալարել բառ չկա իմ ոտնավորի մաջ. կա սալարել. խղճացած մոլորվել կնշանակի:

Մրճըրվել — կնշանակի ինքն իր մեջ քաշվել, ամաչել, սիրտ չանել մի բան ասելու, անելու:

Շահելը միևնույն պահելու իմաստն ունի, մեր ժողովուրդն էդպես գործ է ածում—շահել-պահել:

Տեղ չի ունեմ… էս չի-ն մեր շատ հարազատ ու սովորական չի-ն է: Ճշմարիտ է, որ գրականի մեջ գործ չի ածվում, բայց ժողովրդական բարբառի մեջ սովորական ձև է և սխալ չի: Այլապես կարող էի ուրիշ բան ասել «չունիմով»:

Շատ շնորհակալ եմ ժամանակին տեղեկացնելուդ համար և հույս ունեմ՝ սրբագրությունն էլ խնամքով կկատարվի: Առհասարակ սրբագրությունից ես շատ եմ վախենում» (նույն տեղում, էջ 421):


1917
ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ
(«Հե՜յ, լավ մանրո՜ւք»)
(էջ 180, 415)

Գրված է 1917 թվականին:

Բանաստեղծն օգտագործել է Առաքել Դավրիժեցու պատմության մեջ նկարագրված հետևյալ դրվագը:

«...Եւ զի սովորություն էր այս Շահաբասիս երբեմն երբեմն, զի այլակերպեալ զինքն՝ ձևանայր իբրև զմի ի զօրականաց՝ և գնայր ի տեղին ուր գնալուց էր, և ըստ այսմ սովորութեան յայսմ նուազի ևս արար, զի ինքն միայն և իր յառաջընթաց Փալեկն, նախ քան զամենյան զօրսն եկին յառաջին գիւղն երկրին Փարիոյ՝ զոր Դարբնի գուղի ասեն: Որումն հանդիպեալ կին ոմն ի նոյն գեղջէն, և կինն ոչ գիտէր զնա թե Շահն իցէ, խոսեցաւ շահն ընդ կնոջն և ասաց. եթէ ունիս հաւ վաճառելոյ՝ բեր առիս զի գնեցից. իբրև եբեր կինն զհաւն, և ի պատճառէ հաւին բազում խօսս և