Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԱԹ ԹՖ № 91 պահվում է մեկ ինքնագիր։

Առարջին անգամ տպագրվել է ՈՒՀ2, էջ 236։

Տպագրվում է ինքնագրից։

ԿԱՉԱՂԱԿՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
(«Զրույց կա, թե Պիերուսի»)
(Էջ 188, 420)

Ակունքը ժողովրդական է։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։Հավանաբար գրված է 1890-ական թվականներին։

ԳԱԹ ԹՖ №81 պահվում է մեկ ինքնագիր՝ «Հին զրույց» ենթավերնագրով։ Բնագրի ավարտից հետո բանաստեղծը գրել է՝ «Թե որտեղից են կաչաղակները․ հունական? ժողովրդական? առասպել»:

ԹԸԱ (№23) պահվում է սևագիր, անթվակիր պատառիկ, որ համապատասխամում է հիմնական բնագրի 9—16 և 25—28 տողերին։ Երկու տները գրված են թերթիկի մի, մյուսը՝ հակառակ երեսին: Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 118—119, ապա ԵԺ1, 492—493։

Տպագրվում է ինքնագրից։

ԵՐԿՈՒ ԱՐՇԱՎԱՆՔ
(«Հանդես էր կազմել Հերվոգես արքան»)
(էջ 188, 420)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հավանաբար գրված է 1890-ական թվականներին։

ԳԱԹ ԹՖ № 95 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

Տպագրվում է առաջին անգամ։


1899
ԹՌԼՈՆՆ ՈՒ ՄՈՒԻԿԸ
(«Թռլոնն իչավ խոր ծմակից»)
(էջ 167 , 421)

Ակունքը ժողովրդական է։ Թումանյանը լսել է Դսեղում, 1899թ․, ինչպես կարդում ենք նույն թվականի օգոստոսի 12-ին Մարիամ