Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1922

ԱՆԲՈՒՆ ԿԸԿՈՒՆ

Լինում է մի սար»)

(էջ 198, 424)

«Չարի վերջի» ընդարձակ մշակումն է, հյուսված ժողովրդական տարբեր առակներից, որ նոր, ինքնուրույն ստեղծագործության արժեք ունի։ Թումանյանը օգտագործել է հետևյալ աղբյուրները. Ղ․ Հովնանյան, Նախնյաց ռամկորենի վրա, Վիեննա, 1897, Բ տետր, Մ. Աբեղյան, Ուղղագրական հոդվածներ. Գայլ և գայլի պատահարներ, Թիֆլիս, 1908, էջ 23—27, «Сборник материалов» (XXXIX, 1908) (Сборник материалов для описания местностей и племён Кавказа, кн. XXXII, 1903, էջ 129—131, кн. XXXIX, 1908, էջ 115), Сборник сведений о кавказских горцах, вып. I, էջ 64-66. вып. VII, էջ 50—56 (խմբ.), ինչպես նաև՝ H. Марр Сборник притч Вардана, մասն III, հավելված VI, էջ 179-192 (Ն․ Մառ, Ժողովածոյք առակաց Վարդանայ, մասն Բ, բնագիր, էջ 86— 89):

Ավելի շատ օգտվել է Հյուսիսային Դաղստանում գրի առնված «Волк, Лисица и Куклухай» հեքիաթից «Сборник сведений о кавказских горцах», вып. 7, Тифлис, 1873, стр. 50—56 և Մ. Արեղյանի «Ուղղագրական հոդվածներ. Գայլ և Գայլի պատահարներ» գրքում եղած նյութերից (մանրամասն տե՛ս էդ. Ջրբաշյան, Թումանյանի բալլադները, էջ 65)։

Թումանյանի Երկերի առաջին գիտական հրատարակության մեջ «Անբուն Կըկուն» համարվում է 1922 թվականի ստեղծագործություն, իսկ Ա. Ինճիկյանը ենթադրում է, որ պետք է գրված լինի «ոչ ուշ, քան մինչև 1915 թվականը» (տե՛ս Ա. Ինճիկյան, «Անբուն Կըկուն) առակի անտիպ տարբերակը, ՈՒՀ1, էջ 46—59)։ Առաջին կարծիքն ավելի հավանական է։

ԳԱԹ Թֆ № 90 պահվում է երեք ինքնագիր, որոնցից մեկը (Գ) հավանաբար հիմք է դարձել Նք֊ի տպագրության համար։ Ա ինքնագրի վրա կան նշումներ. «1. Նախնյաց ռամկ. Բ. 323. 2. Կենդանական վեպ. Ս. Հայկունի. ա գիրք 32. Գել ու աղվես. 3. C6 мат. для изуч. мeстн. 3 С стр. 115. 4. сб. Кавказск. горск. 5. Сказки Африканск. нар. голубка, шакал и цапля. 27. в. Ուղղագր. հոդվածներ. և Գայլ և գայլի պատահարներ. Մ. Աբեղյան (Գայլը թակարդում)։

ԹԸԱ պահվում է մեզ հասած Գ ինքնագրի շարունակությունը՝ արտագրված Աշխեն Թումանյանի ձեռքով, Թումանյանի սևագրությունից։ Գրված է արձակ երկխոսությունների ձևով։ Վերջում Աշխենը տվել է հետևյալ բացատրությունը. «Արտագրել եմ հայրիկի ձեռագրից նույնությամբ՝ և