Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուղթը և թանաքը նույնն է, մատիտով գրածն էլ նույն գույնն եմ վերցրել: Արտագրել եմ 23 թվին, երբ մերոնք բոլորը Դիլիջան էին ամառը. ես մնացի մայրիկի հետ, Հովիկն էլ հետս էր։

1923
Աշխեն

Այս ձեռագիրը մի պորտֆելի մեջ էր, որը և վերջին վարիանտն է. ուզում էր «Անբուն Կըկուն գրել մեծերի համար, քաղաքական բնույթ տալ. ասում էր Գյոթեի «Ռեյնեկե Լիսի» նման:

Աշխեն»։

Այս հատվածն առաջին անգամ հրապարակել Է Ա. Ինճիկյանը (տե՛ս ԲԵՀ, 1971, № 1, Էջ 161 — 168), ԹԸԱ պահվում են հատվածին վերաբերող պատառիկներ, գրառումներ։

Բալլադի առաջին և երկրորդ մասերը (պայմանականորեն այդպես Է համարակալված մեր կողմից) մեզ հասել են մշակման տարբեր աստիճանների վրա. առաջին մասը գրեթե ավարտված է բացառությամբ մի քանի տասնյակ տողերի ու բառերի, իսկ երկրորդը շատ կողմերով դեռ անմշակ է: նրանք միացվում են՝ ստեղծագործության ամբողջությունը պատկերացնելու համար:

Ստեղծագործության ձեռագրում բաց են թողնված մի շարք տողեր, որ հեղինակը չի հասցրել գրել։ Դրանց փոխարեն գրվում են բազմակետերով տողեր, որոնք նույնպես համարակալվում են։ Բաց թողնված տողերի քանակը որոշվում Է ըստ չլրացված տողագծերի, ինչպես նաև բովանդակային և տաղաչափական հատկանիշներով:

Առաջին անգամ, առանց Աշխեն Թումանյանի արտագրած հատվածի, տպագրվել Է Նք, 1923, № 3, Էջ 35, այնուհետև՝ Ագ, Վիեննա, 1924, № 7, Էջ 401, № 8, Էջ 461, ապա՝ ԵԺ1, 696—699:

Տպագրվում է Գ ինքնագրից, շարունակությունը՝ Աշխենի արտագրածից։