вечер»֊ը,-ասել է նա մի զրույցի ժամանակ։ —Սիրում եմ Էդ բանը, որովհետև գերազանցորեն ռուսական Է. շատ Է սիրուն ու հաջող… Պուշկինը Էստե՛ղ է կատարյալ բանաստեղծ։ Կարդացեք ու տեսեք, թե ինչքա՛ն Է սե՛ղմ, գեղեցի՛կ և ուժեղ, մի ավելորդ բառ չեք գտնի» (Նվարդ Թումանյան, էջ 137 —138)։ Կարելի է ասել, որ այսպիսի բանաստեղծության թարգմանությունը Թումանյանի համար, բնականաբար, մի բարձրագույն քննություն էր, որը նա փայլուն կերպով է հանձնել։ Լինելով բոլոր առումներով բնագրին համահանճար՝ դա լավագույնն է Թումանյանական թարգմանությունների մեջ։ Պուշկինի բանաստեղծությունն ասեք հնչում է ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն, որովհետև բնագրի ազգային շունչն ու ոգին, նրա բոլոր յուրահատկությունները համարժեք կերպով պահպանված են։ Իզուր չէ, որ երբ ուզում ենք նշել հայ գեղարվեստական թարգմանության մեկ ամենակատարյալ օրինակ, ապա առաջին հերթին հիշում ենք Թումանյանական «Ձմեռվա իրիկունը»։
Ո՞րն է այս և Թումանյանի մյուս լավագույն թարգմանությունների ուժի և հմայքի գաղտնիքը։ Այն, որ բնագրի վերակերտման ճշգրտությունն ու հավատարմությունը, թարգմանության մեջ գրեթե անխուսափելի իմաստային կորուստների նվազագույն աստիճանը զուգակցվում է արտահայտության կատարյալ հայեցիության, անկաշկանդ բնականության հետ: Թումանյանը միշտ ձգտել է հաղթահարել թարգմանական ամեն մի պայմանականություն, խոսքը հնչեցնել հայկական լեզվամտածողության օրենքներին լիովին համապատասխան։ Մի բնորոշ օրինակ։ Ա. Կոլցովի «Գեղջուկի մտածմունքը» բանաստեղծության թարգմանության առթիվ նա մի նամակում (1900) հայտնում է, որ բնագրի առաջին տողը՝ «Сяду Я за стол» ինքը փոխել — հայացրել է՝ «Նստել պատի տակ»։ «… Եվ այս ոչ թե հանգի համար, այլ ավելի լուրջ խորհրդով,-շարունակում է բանաստեղծը։ -Եթե սեղան թարգմանեի - նստել եմ սեղան - այդ հայերեն կնշանակեր նստել եմ սուփրա։ Եթե գրեի սեղանի մոտ-տգեղ էր:Վերջապես բանաստեղծությունը հայերեն չէր լինի: Խեղճ հայ մարդու տարակուսանքի ու մտածմունքի տեղը պատի տակն է» (Եժ V,155, տե՛ս նաև էջ 158-159): Ճիշտ է, տպագրության հանձնելով այդ թարգմանությունը, Թումանյանը հրաժարվեց «պատի տակ» արտահայտությունից, փողարինեց այն «նստել եմ շվար» ձևով, որի մեջ ևս երևում է թարգմանական խոսքն ըստ հնսարաորին հայտնելու և բնական դարձնելու սկզբունքը: Թե որքան հետևողական մոտեցում էր դա, երևում է նաև նրանից, որ «Ձմեռվա իրիկունի» մեջ ես բնագրի «У окца» արտահայտությունը նա դարձրել է «պատի տակ»:
Կարելի է ասել, որ բացի թարգմանող հեղինակի ստեղծագործական անհատականությունից կամ բանահյուսական նյութերի ազգային տարերքից, հայ մեծ բանաստեղծի թարմանությունների մեջ մենք միշտ զգում ենք նաև Թումանյանական, ավելի լայն` հայկական լեզվամտածողություն