էջին կա հետևյալ նշումը․ «1894 X 8-ին Տեր-Հովսեփի մոտ թարգմանեցի Նեկրասովի „Внимая ужасам войны“ №36 ոտանավորը»։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ «Նեկրասովից» ենթավերնագրով տպագրվել է Տզ, 1896, № 6, էջ 91, ապա՝ Եժ1, 359։
Տպագրվում է Տզ-ից։
Հրեշտակ
Լերմոնտովի «Ангел» (1830) բանաստեղծության թարգմանությունն է։
Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ «Լերմոնտովից» ենթավերնագրով տպագրվել է Հհ 1894, գիրք 1, էջ 111, ապա՝ Եժ1, 358։
Տպագրվում է Հհ-ից։
«ՄԵՌԱՎ ԻՄ ՄՈՒՍԱՆ․․․ ՍԱԿԱՎ ԺԱՄԱՆԱԿ»
Նադսոնի „Умерла мая муза! Недолго она“ (1885) բանսատեղծության թարգմանությունն է՝ կատարված 1894թ․։
ԳԱԹ Թֆ № 172 պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ «Նադսոնից» վերնագրով տպագրվել է Հհ, 1894, գիրք 1, էջ 112, ապա, վերամշակված՝ ԲԹ, էջ 241։ Այնուհետև՝ ԲԲ, էջ 227 և Եժ1, 360։
Տպագրվում է ԲԲ-ից։
Բանստեղծի անձնական գրադարանում պահվում է Նադսոնի բանստեղծությունների հատորյակը С. Я. На сон Стихотвореиня, СПБ 1888, որտեղ արված նշումներից երևում է, որ թարգմանությունը կատարվել է այս գրքից։
ԹԱՓԱՌԻ՛Ր
Հ․ Հայնեի „Letzte Gedichte“ (Վերջին բանաստեղծություններ) շարքի Wandere! բանաստեղծության թարգմանությունն է։