1890-ական թվականներ
ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ
Բայրոնի „Fare thee Nell“ (1816, մարտի 17) բանաստեղծության թարգմանությունն է կատարված 1890-ական թվականներին, հավանաբար Իվ․ Կսզլովի ռուսերեն թարգմանությունից (Сочинения Лорда Байрона в переводах русских поэтов, изданных под редакцией Ник. Вас. Гербеля, т. I, СПБ, 1874г. Стихотворения семейные, стр. 25: Վերնագիրն է՝ „Прости“):
ԳԱԹ Թֆ № 151 պահվում է մեկ անավարտ, սևագիր-ինքնագիր։
ԹԸԱ (№ 9) պահվում է բանաստեղծության 15 տների տողացի թարգմանության ինքնագիրը (ներկայացված է «Տարբերակներ» բաժնում)։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺI, 560։
Տպագրվում է ինքնագրից։
Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, թե թարգմանված է 1890-ական թվականների վերջերին։
ԳԱԹ Թֆ № 182 պահվում Է մեկ անավարտ, սևագիր-ինքնագիր՝ վերնագրված «Վայրենի պապուասների երգը ֆրանսիացիների վրա։ Իգարա բանաստեղծուհին երգում է եղեգնի ձայնակցությամբ». ապա գրված է՝ «Երգ սիպտակների վրա»։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺI, 562։
Տպագրվում է ինքնագրից։