Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1916

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ

(«Տըխուր նըստած լուսամուտի առաջին»)

(էջ 324, 486)

Չինացի բանաստեղծ Լի-Թայ-Պոլի (Լի Բո, VIII դ.) բանաստեղծության թարգմանությունն է, կատարված 1916 թ. (вирель Китая 1914) ռուսերեն ժողովածուից:

ԳԱԹ ԹՖ N 161 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր:

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 125, ապա՝ ԵԺI, 576:

Տպագրվում է ինքնագրից:

ՄԵՐԺՎԱԾԸ

(«Տանձենու ծաղկից պսակ հյուսեցի»)

(էջ 325, 487)

Չինացի բանաստեղծ Մա-Խուանգ-Թունգի (XIX դ.) „Отверженные“ բանաստեղծության թարգմանությունն է, կատարված 1916 թ. „Свирель Китая“ (СПБ, 1914) ռուսերեն ժողովածուից:

ԳԱԹ ԹՖ N 161 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺI, 575:

Տպագրվում է ինքնագրից:

ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

(էջ 326, 487)

Սևագիր թարգմանություն է, կատարված հին ժամանակների չին մտածող կոնֆուցիուսի (Կուն-Ցզի. մոտ 551-479 թթ. մ. թ. ա.) բանաստեղծությունից (տե՛ս «Жребий человека», «Свирель Китая», էջ 23, СПБ 1914): Թումանյանի անձնական գրադարանում պահվող ժողովածուում բանաստեղծության 10-11-րդ տողերը մատիտով առանձնացված են.

(и только человек живет один раз,
он никогда не возвращается).


ԹԸԱ պահվում է մեկ սևագիր ինքնագիր:

Տպագրվում է առաջին անգամ: