Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է




Եվ հեկեկալով գրկեց յուր որդուն
Սուրենի մայրը, նստացրեց ձիուն,
Մի ճիպոտ տվեց, որ քշե յուր ձին,
Գյուղաքաղաքում ծանոթների հետ
Սուրենը ուրախ նստեց ֆուրգոնին
Եվ ճանապարհին խեղճ մալականին
ա [Գլխահան արավ], սովորեց гони-ն
բ [Զահլեն տանում էր, կրկնելով] гони-ն։

Առաջին գիշերը ճանապարհին
Առաջին օրերում դեռ նա տանջվում էր,
ա Նրան կարոտն ամեն իրիկուն
բ Ծանր էր կարոտը մանկական հոգու,
Կարծես Սուրենին յուր մոտ կանչում էր
ա Մայրական ձայնը [դեպի տուն]
բ Մայրական ձայնը ամեն իրիկուն։
[Եվ] իրանց երեխանց ուրախ աղմուկը
Հասնում էր նրա ականջին.
ա Օ՜, ինչպես էր ուզում Սուրենը մանուկ
բ Օ՜, ինչպես էր ուզում աշխույժ մանուկը,
ա Որ դուրս գա մի րոպե <1 անընթ.> ֆուրգոնեն։
բ Որ դուրս գա մի րոպե նրանց միջեն։
<. . . .> [ատեց ֆուրգոնին]
[Եվ կամաց-կամաց սովորեց «гони»-ն]։
Երբոր մոտ եկան նրանք քաղաքին,
ա Զաստավի նախշուն [փայտի] տակին,
բ Զաստավի նախշուն գերանի տակին,
[Անցնելուց հետո Սուրեն<ը> ետ նայեց
Եվ հետաքրքրված հորը հարցրեց]
-Որ քաղքից փախչես, գլխիդ կըձգեն <. . .>

148