Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<1>

ԳՐԱԳԻՐ ՄՈԻԶԱՆ

Սեկրետարն եկավ - դե փախի՛ր, Մուզա,
Թե չէ որ [այստեղ] տեսնի, կըխոսա.

[Բայց տերտերներ կան դռանը կանգնած,
Դու չես ուզում տեսնել նրանց,
(Ինչպես նրանք էն օրը քեզ
Ծաղրեցին [քեզ իր] համար-
էլ չենք ուզում տեսնել իրար)

Դե եկ այստեղ արխիվ մտիր,
Մեր Կարապետն էլ է պոետ,-

____________
Վերնագրի նախնական տարբերակը` «Գրագիր -պոետ Մուզան»:
Վերնագրի դիմաց`
«Հետո
Տիրացու Մուզան».

1-2 տողերի դիմաց`

«Վերջումը -թեև մենք այսքան ենք անում քահանան շինելու համար -բայց քեզ ձրի կըշինենք -եկ դարձիր տերտեր -և ապա` «Տիրացու Մուսան»
1 Սեկրետարան եկավ -օ՜, փախի՜ր, Մուզա,
3 Բայց դռանը տերտերներ կան
8 Դե եկ այստեղ արխիվը մտիր,

1-2 տողերի դիմաց, աջ լուսանցքում

[Օ՜,] Հազիվ թե [այստեղ] ներս մտա, ընկեր,
Ճշմարիտ ամո՜թ, այս ո՞ւր ես ընկել,
Դուրսը կանգնած տերտերները Այսպես ծաղրում են