Շատ խրատեց տերտերը,
Խրատեցին մեծերը,
Խրատելով էլ կրկին
Տարան տվին Կարոյին։
Գնաց Մարոն, բայց դարձյալ 120
Չուզեց նրա մոտ մնալ,
Որ ծեծում էր անխնա,
Թե միշտ իր ան մոտ մնա...
Չուզեց Մարոն, և թաքուն
Փախչում, գալիս էր հոր տուն.
Այնտեղ էլ հայրն էր ծեծում,
Մայրն էր թքում անիծում,
Որ գնա փեսի մոտ կրկին,
Սիրե նրան, ինչպես կին։
Մարոն սկսում էր լալ,- 130
«Ես նրա մոտ չեմ գնալ…
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինել կին»։
VII
Մի օր էլ հայրը բարկացած
Ծեծեց նրան և ասաց.
«Դուրս իմ տանից, սևերես,
Ետ չընայես դեպի մեզ,
էլ չըմտնես իմ տունս,
Մրոտեցիր անունս...»։
Լալով, ծածկած յուր դեմքը 140
Թողեց Մարոն հոր շեմքը.
Ուրիշ մարդ էլ, ով տեսավ,
«Աղջիկ, ամոթ քեզ, ասավ,
Լավ է մեռնելդ ապրելուց,
Որ փախել ես քո մարդուց»։