Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ


(էջ 15)


Առաջին տարբերակ (ԲՄ I)


ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ


I


Խոր ձորի միջին ահա մի տնակ.
Այնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ.
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր,
Տուն է ուղարկել նրան այս գիշեր,
Այնինչ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց յուր հոտը։

II


Ոչինչ, թե միայն է նրա փարախը,
Սաքոյի համար ի՞նչ բան է վախը.
Շատ անգամ միայն ձեռքի մահակով
10 Քշել է գայլերին ամբողջ ոհմակով.
Գող թուրքերին էլ մի ահ է տվել,
Որ սիրտ չեն անում աչքները խփել,
Եվ մեր գյուղացիք աներկյուղ հովվին
Արժանի «իգիթ» անունը տվին:

III


Դեռ նոր ադամա մութը փարատված,
Եվ հորիզոնից դեռ կամա՜ց-կամաց