Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տե՛ս, մենք ուրախ պար ենք գալի,
Սիրուն, ջահել հարսն֊աղջիկ:

Ինձ մոտ արի-ձվածեղ անեմ,
Ինձ մոտ արի-քեզ բան տամ.
Ես քո հոքիրն... ես քո նանն եմ…
440 Ես Էլ սրտի բարեկամ…

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի-
Էս աղջիկը տե՛ս ինչ լավն ա…
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի-
Տարա նի նա՜, տարա նանա՜՜…»։

Իսկ Ձորագետից աչքեր են թռչում…
Եվ ալիքները փրփրադեզ ուռչում,
Մռայլի միջին ծփում են կայտառ,-
«Բռնեցե՜ք, փախավ Սաքոն խելագար…»։

XIII


Այնինչ այդ ժամին
450 Սաքոյի նանը-պառավ Նազանին
Հանգչող բուխարու դիմացը նստած,
Փոքրիկ թոռներին շուրջը հավաքած
Պատմում Էր նրանց խավար աշխարհից,
Հարս-մարդագելից, դևերից, չարից,
Սև սատանայից, քաջքից ու ալքից,
Որ մարդու խաբում, հանում են խելքից,
Տանից թռցընում, գցում քարեքար,
Քշում են, քշում, տանջում անդադար,
Սիրտը այրում են անշեջ կըրակով,
460 Մեջքը վառում են օձի մտրակով,
Զորերը գցում.
Ծեծում, հալածում…