Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

51 Հապա մի նայիր երկար հասակին,
58 էնտեղ կիմանաս, թե ընչի համար
60 տողից հետո, լուսանցքում, կա հետևյալ նշումը.

IV



«Նըրա փարախին հսկում է Զորին-երկու տուն, ապա-Վաղ արշալույսին. a, V, VI»։

Սրանից երևում է, որ III գլխից հետո պետք է տեղադրվեին սևագիր ինքնագրի հետևյալ հատվածները.

IV



Նրա փարախին հսկում է Զորին,
Ազազիլ Զորին հսկում է անքուն,
Ներքև է բերում նա ձիավորին,
Հավքն էլ չի անցնում նրանից թաքուն։
5 Թեպետև Սաքոն եղբայրներ ունի
Ու նրանց համար արյունը կըտա,
Բայց Զորու նըման էլ ո՞վ կըլինի,
Նրան հավասար եղբայր էլ չըկա։

a V



Վաղ արշալույսին,
10 Հենց որ արևի ցոլքերն առաջին
Դիպչում են սարի [էն] ժեռուտ լանջին
էն կոպիտ ժայռի կոտորի նըման
Կանգնած է արդեն մեր ջահել հըսկան,
Հենված հովվական երկայն մահակին,
_______________

4 Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։
10-11 Երբոր արևի շող<երն> առաջին
Դիպչում են բարձըր Էն սարի լանջին