Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

15 Իր առյուծ Զորին ոտների տակին,
Թերմաշ յափընջին ուսն ի վեր ձըգած,
Ինչպես լեռների տեր ու թագավոր
Աչքերն ածում է, հըսկում սար ու ձոր
Մինչդեռ մընչալով կանաչ արոտում
20 Սիրած գառները իր շուրջն են պատում։

VI



Ու իրեն նըման իրեն ընկերներ
Սարում ու ձորում երեխուց ի վեր...
65 Ծիծաղ ու աղմուկ խառնում են իրար,

66 տողից հետո, վարի լուսանցքում`

Խոսում խա<ղում է> գիշերվա պահուն,
Լեզու է առնում չոբանի շըհուն.
[Ու մուշիկ-մուշիկ] դարդի բայաթին
[Գովում է] անահ ու մարդ իգիթին,
5 Մեռնում վաթանի հողին ու քարին,
Սիրավառ կանչում սևաչյա յարին,
Մերթ սարերն ի վեր թռչում ու թնդում,
Մերթ իջնում, մարում սրտի անդընդում։
Խնդում է հանկարծ, փոխվում է պարի,
10 Ու խաղս են լինում որդիքը սարի.

___________

15-16 Իր Զորին պատրաստ ոտների տակին,
Թերմաշ յափընջին ուսովը նետած,
1-2 ա Ու քըթթկենի չոբանի շըհուն
Լեզու է առնում գիշերվա պահուն.
բ Լեզու է առնում չոբանի շըհուն
<. . . > գիշերվա պահուն.
3-4 [Ու մուշիկ-մուշիկ] դարդոտ բայաթին
[Թնդացնում է] անահ ու մարդ իգիթին,
9 Խնդում է շըհուն, փոխվում է պարի,