Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հենց երեկ գիշեր
Օդեն լի [լիք] գըժեր
Քաջքեր չէին հո՜...
[Ով պետք է լինի էս կես գիշերին]
Անքուն փսփսում են, ծիծաղում
էս կես գիշերին անքուն ձորում
Ո՞վ է փսփսում...ո՞վ է ծիծաղում...
[Ո՞վ կըփսփսա, կըխոսա թաքուն].

Ու Սաքսն [օդում] էն կես գիշերին
Հիշեց իր տատի զրույցները հին.
Հիշեց ու .... ակամա
Սկսավ <...>

[Ու երեկ էր հենց]
Ու Սաքսն լսեց մի ծիծաղ-ի՜նչ ծիծաղ.

ԲԹ տեքստի շարունակության վրա կատարված ուղղումները

67-72 տողերը ջնջված են։

73 Ի՜նչ ծիծաղ էր որ, Սաքոն ակամա
75 Թե ինչպես նրանք անքուն, միասին
78 Կերևան մենակ մնացած մարդկանց...
99 Եվ ահա նրանք տգեղ, այլանդակ,
124-130 և 133-138 տողերը ջնջված են։
143-144 տողերի փոխարեն՝

-Հը՞...թե քամին էր, թե՞ գիլի շվաք...
Թե՞ աստղեր էին <...>
149 Գալիս են զգույշ, թեթև, կամացուկ
159 Մութը շեմքին նայեց, դողաց...

162 տողից հետո՝

Նրանց միջից զորով Սաքոն թռավ-
Նրանց արանքից [հազիվ] Սաքոն ըշտապով
ա Դուրս թռավ-փախավ կայծակի թափով։
բ Դուրս թռավ հանկարծ ահագին թափով։