Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեն ու գոռոցով աղաղակ ձգած-
Լցնում է ահով լսողի հոգին]։

4


Մթնեց. ծերունին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դրեց կըրակին,
Նորից բարևեց յուր երկրի կարգով
40 Եվ հրավիրեց իրան «ղոնախին»։

Եվ թիկն տվինք իրար դեմուդեմ
<....> այն թեժ կրակի շուրջը,
[Նոր] <........>

<5>


(Ես Էլ քեզ կըտամ ու շատ կաղաչեմ)
Ով մի հավ ունի - պատվելու համար,
Երկու ձու կդնի նորա առաջին.

Ախպեր, ի՞նչ անենք,


Առաջ սրահում, կտերն Էին <ք> քնում,
Հիմի բերդի պես օթախներ ունենք,
50 Այն էլ չի օգնում։
Իմ խելքն աշխարքից մի բան չի կտրում,
Տանջվիր, չարչարվիր - շան տեղ էլ հաչէ,
Կաց, թե որ մեռնես - դրախտը կերթաս-
էն էլ, ով գիտի - կըլինի թե չէ։

________

35-36 Ձայն ու գոռոցով աղաղակ ձգած
Ահով լցնում է լսողի հոգին։
41-42 Եվ նստոտեցինք իրար դեմ ու դեմ
Սաստկությամբ վառվող կրակի շուրջը
44 Տողի վերևը՝ «(ատամի ժանգով)»
49 Հիմի երկաթով օթախներ ունենք,