[Հրաշալի՜ է գիշերն այն ձորում,
Երբոր խավարի մութ ալիքներում
Ըմբոստ <1 անընթ.> ուղղաձիգ ժայռեր 20
Մինչև աստղերը բարձրանում են վեր։
Երբոր շողշողուն գոհար աստղերը
Պճնում են մռայլ ճակատն երկնքի,
Երբոր պտտում են թեթև ամպերը-
Հալածականներն ընկած փոթորկի։
Երբոր լրացած լուսին փառահեղ
Հեզանազ ճեմով բարձրանում է, [և`]
Բարձըր երկնքում, ինչպես վառ կանթեղ,
Կախվում է խավար ձորերի վրա։
Երբ վեր է կենում գիշերվան հովը, 30
Եվ խոտ ու տերև հեշտօրոր սոսում,
Թեթև թռիչքով անցնում <է> ձորով,
Ծերպ ու այրերում շվվացնում, խոսում:
Եվ Դեբեդը բոլորը գրկած,
Անհասկանալի և հազար ու մին
_________
18
Երբոր գիշերվան մութ ալիքներում 19
<1 անընթ.> ըմբոստ ուղղաձիգ ժայռեր 20
Այս ու այն կողմից բարձրանում են վեր։ 23
Երբոր կանգնում են թեթև ամպերը 28
Կախվում Է խավար ձորերից վերև։ 30
ա Եվ տերևները ներդաշնակ սոսում բ
Եվ տերևներր հեշտօրոր սոսում
31-33 Թեթևաթռիչք անցնում ձորովը,
Քարանձավներում շվվացնում, խոսում։
Իսկ Ձորագետը բոլորը գրկած,