Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<7>


Հանգչում էր կրակը.
Գիշերվա մի ժամին սկսեց երգել ծերունին–
Ախպեր ջա՜ն,
Ինձ տես եկար, ախպեր ջա՜ն,
Ճամփեդ կրակ, ես կրակ,
Ինչպես եկար, ախպեր ջա՜ն...
Անց կացա՜ն,
Օրերս թըռան, անցկացան,
Ախ ու վախով, դարդերով,
110 Սիրտս կերան, անցկացա՜ն։
Վերջացա՜վ,
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի-փուչ էլավ,
Ինչ խնդություն-վերջը ցա՜վ։
Հանգչում էր կրակը։ Ծուխն ու հառաչանք
իրար խառնված վերանում էին Լոռու ձորի անդունդից դեպի վերև։ Վերևը մութն էր դեռ։