Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԱՆՈՒՇ
(էջ 79)
Առաջին տարբերակ (ԲՄ II)
ԱՆՈՒՇ

Մասն առաջին

I

Ամպշող գիշեր է. ահա քեզ Լոռու
Չքնաղ լեռները ձգվում են հեռու.
Այս լեռների մեջ յուր ավանդներով
Մի պարզ ժողովուրդ ապրում էր սիրով,
Եվ նորա հոգին հստակ էր և վես
Իրան լեռների, աղբյուրների պես։
Այն օրից օրեր դեռ շատ չեն անցել
Եվ հասած վերքը դեռ չէ հնացել.-
Լսվում են մեկ֊մեկ հնուց երգերը
10 Եվ հին սերունդի բոլոր կըրքերը -
Նրանց արատը, արարքն անվեհեր
Հնչող ձայներում պահում են անմեռ։

II

Տեսնո՞ւմ ես, գյուղը մռայլի միջին
Սևին է տալիս սարի ստորոտում,
Նրանից ներքև խոր ու խավարչտին
Ձորում խլաձայն գետն է որոտում.