Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շեն ու շրջակայք գրկել է Մորփեն,
Եվ ոչ մի տեղից չէ լսվում շրշյուն,-
Կեսգիշերվանից լռել են արդեն
20 Սայլորդի երգը և հովվի շհուն։

III



Այս ժողովրդին միշտ պատրաստ ու կազմ
Իրանց քաջասիրտ իշխան-մեծերը
Առաջնորդում էին դեպի պատերազմ
Եվ վճռում էին ծագած վեճերը.
Իսկ հիմա նրանք հանգիստ ու խաղաղ
Իրանց խուղերում և հին վրանում
Ապրում են աղքատ և արդեն անցյալ
Արկածներիցն են պատմություն անում.-
Այս ձորերումն էր, որ Բագրատունին
90 Բախտի հետ խաղաց յուր խաղը վերջին.
Սեգ Տուտեորդին, Օհան Օձնեցին
Հայրենյաց պաշտպան սուսերն օրհնեցին.
Այստեղ տակավին պապական խոսքով
Զրույց է անում ծեր շինականը,
Թե այս ձորերում պարսկատանջ բազկով
Կռիվ է արել Մամիկոնյանը.
Կռիվ է արել հավատի համար
Ընդդեմ անօրեն թըշնամիների,
Կառուցել ճերմակ, բարձրաքաշ տաճար
40 Իբրև պահապան իրան աշխարհի։
Եվ այսօր ապրում է այն քաջարի
Նախնյաց սերունդը հայրերի շինած
Հըրաշակամար, քանդված տաճարի
Մեծ զորությանը միայն ապավինած...
Բայց առուփախի պատմություններով
Սնվել են նրանց միտքն ու սրտերը,
Եվ ահա այսօր տեսնում ենք զորով
Նախնյաց բարքերի նսեմ ստվերը։