Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոյակա՜պ երկիր, որ միայն երկնքի
140 Բարձրության մեջ ես խորհուրդդ խորհում:
Ուզում եմ պատմել, թե ինչ եմ սիրել,-
Բարձրացնել փառքը քո վսեմ անվան,
Ուզում եմ երգել և քեզ մեծարել,
Արժանի՜դ երգի և երանության.
Բայց թոթովանքը ապիկար լեզվի
Աստվածայինը չէ կարող հայտնել,
Եվ նա մնում է, որ պիտի ասվի,
Որ միմիայն քեզ է երկինքը տվել։
Ա՜խ, թե քո տված հոգուն ու սրտին
150 Տայիր և թարգման-հրաթափ լեզու,
Քեզ մտքից հանող քո թշվառ որդին
Քո վեհությանը կըլիներ հասու։

X



Դու մեզ ա՛յն ասա, շատախոս պոետ,
Քո սիրած երկրում ի՞նչպես են ապրում,
Թե հա՞շտ են արդյոք իրանց բախտի հետ
Մարդասիրության լուսավոր դարում։
-Դարձյալ սառնասիրտ հիշեցնում եք այն,
Որ համբերությունս մաշել է իսպառ.-
Ուզում եք լսել, թե գեղջուկ հեգ հայն
160 Ինչպես է հեծում աղքատ ու թշվառ։
Բայց ես չեմ պատմիլ նրա խրճիթում
Նույնիսկ սեփական աչքով տեսածը,
Թե ոնց է նրա կյանքը գիշատում
Խիստ ու չար բախտի հըրավիրածը.
Որի կրքերը վայրենի, անսանձ
Մարել են հուրը ոգելից սրտի,
Որ մեծարում է պոռնիկ գեղապանծ
Քան փրկությունը ողջ ժողովրդի...
Որի ամբարիշտ վարմունքի համար
170 Երբեք, ոչ ուրեք ես լռելու չեմ,
Թեկուզ և նրա ձեռքից չարաչար